-
30.01.2016|
15:57
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հեռուստաալիքը` «Զվեզդան», ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն, դա զայրացրել է Ադրբեջանին։
-
30.01.2016|
15:57
ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 28-ին հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
-
30.01.2016|
12:00
Նավթի գների գլոբալ անկումը կարող է աշխարհն առավել հանգիստ դարձնել՝ գրում է The Washington Post-ը: Նավթային ճգնաժամը կարող է դրական ազդեցություն ունենալ միջազգային համագործակցության ու փոխըմբռնման վրա:
-
30.01.2016|
11:59
Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիան մտահոգված է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կապակցությամբ Լեհաստանի մտավախության համար և կառուցմանը չի համաձայնի առանց Արևելյան Եվրոպային վառելիքի մատակարարման երաշխիքի՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը։
-
30.01.2016|
11:58
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները վերակենդանացնելու առաքելությունը՝ հաղորդում է AFP գործակալությունը։
-
30.01.2016|
11:58
Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայի սահմանադրական հարթակի նախաձեռնած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարման նախագահական համակարգին անցնելը իր «անձնական ամբիցիաների հարց չէ»:
-
30.01.2016|
11:55
ՌԴ Քննչական կոմիտեն Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման գործը վերաորակել է «Ահաբեկչություն» հոդվածով՝ հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեի ղեկավարի տեղակալ Եվգենի Իլինը:
-
30.01.2016|
11:55
Իտալական Օստանա քաղաքում 28 տարվա մեջ առաջին երեխան է ծնվել: Նորածնի շնորհիվ բնակիչների թիվը հասել է 85-ի: Նրանցից 41-ը Օստանայում են բնակվում ողջ տարին:
-
30.01.2016|
11:54
Վանում ռեկորդային ցուրտ եղանակ է գրանցվել։ Վանի Չալդըրան շրջանում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -41,2 աստիճան, ձյան աննախադեպ տեղումներ են գրանցվել:
-
30.01.2016|
11:52
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ կառաջադրի՞ թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։